copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:55 06-02-2024

Թուրքիայում երկրաշարժից տուժած բնակավայրերը շարունակում են մնալ անմխիթար վիճակում

2023-ի փետրվար 6-յան ուժգին երկրաշարժերից հետո Թուրքիան մեծ վնասներ է կրել. փլուզվել են հազարավոր շենքեր, մահացել ավելի քան 50.000, վիրավորվել 100.000 և ավելի մարդ: Փոխանցում է Ermenihaber-ը։

Չնայած այն բանին, որ այսօր՝ 2024-ի փետրվարի 6-ին, լրանում է երկրաշարժի 1-ին տարելիցը, բազմաթիվ մարդիկ դեռևս մնում են անօթևան:

Նմանատիպ երևույթի օրինակ կարելի է հանդիպել Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Մալաթիա նահանգում:

Երկրաշարժի հետևանքով նահանգում փլուզվել է ավելի քան 6.500 շենք, իսկ շուրջ 36.000-ը գտնվում են ծայրահեղ վթարային վիճակում:

Մեկ տարվա ընթացքում տեղադրվել է 32.295 կոնտեյներ, որտեղ էլ մինչ օրս բնակվում է երկրաշարժից տուժած 117.232 անձ, ովքեր փաստացի դեռևս մնում են անտուն:

Երկրաշարժի հետ առնչվող մեկ այլ պատկերի ականատեսը կարելի է լինել հարավում գտնվող Ադանա նահանգում:

Թուրք ճարտարագետների և ճարտարապետերի պալատների միության Ադանայի նահանգային կոորդինացման խորհրդի (TMMOB İKK) քարտուղար Ահմեդ Ունջուն նշում է, որ նահանգում շենքերի 70 տոկոսը բնակեցված չեն՝ դրանց անմխիթար լինելու պատճառով:
«Նրանք, ովքեր չենք կարողանում հոգալ ամրաշինական աշխատանքների ծախսերը, ապրում են դագաղներում»,-այսպես է նկարագրում Ունջուն Ադանայում տիրող իրավիճակը:

Նշենք, որ նահանգում փլուզված և փլուզման եզրին գտնվող շենքերի քանակը հասնում է 7.000-ի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից