Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:41 06-02-2024

Քաղաքացու վրա թքելը ի՞նչ ենթամշակույթ է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը այսօր ԱԺ-ում քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագծի քննարկմանը հետաքրքրվեց՝ քաղաքացու վրա թքելը կամ քաղաքացու լեզուն կտրելու սպառնալիքն ի՞նչ մշակույթ է և հանրային հարաբերությունների ու հանրային վարքի ի՞նչ ցուցիչ։ Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց. «Ձեր տված հարցերի հետ կապված կան կոնկրետ իրավապահ մարմիններում բողոքներ, գործեր, թողենք իրավապահ մարմինները իրենց գնահատականները տան, ձեր հարցն այս հարցի հետ կապ չունի, կոնտեքստից կտրված է»։ Լիլիթ Գալստյանն ասաց. «Բացարձակապես չեմ կիսում պատասխանից խուսափելու ձեր դիրքորոշումը, որովհետև մենք խոսում ենք անչափահասների, առհասարակ հասարակության հոգևոր, մտավոր, ֆիզիկական դատիարակության վրա ունեցող բացասական ազդեցության մասին։ Հասկանում եմ, թե ինչու միանգամից տարաք և կոնկրետացրեցիք, որովհետև այդտեղով դուք և մյուս հեղինակն անցնում եք։ Դուք կարող էիք ընդհանրական, բարոյական դաշտում պատասխանել թքելու և մարդու լեզուն կտրելու սպառնալիքի կամ այդ վարքագծի մասին, և ես անկեղծորեն կհավատայի հանրային դաշտը մաքրելու քրեական մշակույթից, ենթամշակույթից կամ այդ քարոզից զերծ պահելու անկեղծությանը։ Իսկ մնացյալը մնում է մնացյալ, որ դուք խուսափեցիք պատասխան տալուց։ Ես հակված էի ողջունելու այս նախաձեռնությունը, ձեր խուսափողական պատասխանը բոլորովին ինձ հետ համոզեց դրական քվեարկելու այս նախաձեռնությանը»։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը