copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:55 05-02-2024

Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ փետրվարի 5-ին, հրապարակվեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատավճիռը։

Դատարանը վճռեց Արմեն Չարչյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 184․2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ և դատապարտել ազատազրկամն 4 տարի ժամկետով։ Քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժի կիրառման մեջ հաշվարկել փաստացի անազատության մեջ գտնվելու 4 ամիս, 17 օրը և վերջնական պատիժ նշանակել 3 տարի, 7 ամիս 13 օր ժամկետով ազատազրկմամբ։ Քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի կիրառմամբ Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով, վերջինիս նկատմամբ նշանակելով հսկողություն՝ բնակության վայրը և աշխատանքի վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ։

Դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան՝ 1 ամսվա ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին