copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:53 04-02-2024

Լեհաստանի վարչապետը վստահ չէ, որ Ուկրաինան կկարողանա վերադարձնել Ղրիմը

Tert.am-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վստահ չէ, որ Ուկրաինան կկարողանա վերադարձնել Ղրիմը։ Նա ընդգծել է, որ իր պատմության մեծ մասը թերակղզին գտնվել է Ռուսաստանի վերահսկողության տակ, գրում է unian.net-ը։

«Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին: Ես չգիտեմ, թե արդյոք (Ուկրաինան - խմբ.) կվերադարձնի Ղրիմը: Ես հավատում եմ, որ այն կվերադարձնի Դոնեցկն ու Լուգանսկը: Ղրիմը առանձնահատուկ վայր է պատմական պատճառներով: Քանի որ իրականում, եթե դուք պատմականորեն նայեք, ապա այն ժամանակի մեծ մասը գտնվել է Ռուսաստանի վերահսկողության տակ»,- ասել է Դուդան հարցազրույցում։

Լեհաստանի արտգործնախարարությունն անմիջապես մեկնաբանել է նախագահի սկանդալային հայտարարությունը՝ ասելով, որ Լեհաստանը ճանաչում է Ուկրաինայի անկախությունը իր միջազգայնորեն հաստատված սահմաններում։

Այնուհետև Դուդան ինքը որոշել է պարզաբանել իր հայտարարությունը։ Քաղաքական գործչի խոսքով, պատերազմի վերաբերյալ իր գործողություններն ու դիրքորոշումը պարզ էր առաջին իսկ օրվանից. Դուդան Ռուսաստանին անվանել է ագրեսոր և օկուպանտ, ինչպես նաև մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու համար։

«Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված տարածքների, այդ թվում՝ Ղրիմի օկուպացումը հանցագործություն է: Այս պատերազմը չի կարող ավարտվել Ռուսաստանի հաղթանակով: Ռուսական իմպերիալիզմին պետք է վերջ տրվի: Ուկրաինան պետք է հաղթի: Մենք բոլորս կողք կողքի կանգնած ենք հանուն ազատ, ինքնիշխան և անկախ Ուկրաինայի՝ ագրեսիայի և դաժան իմպերիալիզմի դեմ»,- ընդգծել է նա իր գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի