Ներքին 2 տարի առաջ - 13:15 03-02-2024

Երևանի ընտրություններում 7%-ով անցած ուժը արտահերթ ընտրությունների գնալուց առաջ պիտի մտածի. Արթուր Գևորգյան

«Բազմաթիվ մեսիջներ խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետության դեմոնտաժով է զբաղված, էս մարդը սնանկացման, լուծարման դատավորի դեր է ստանձնել առաջին օրերից»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հանրային կառավարման մոդելների փորձագետ Արթուր Գևորգյանը։

Հանրային կառավարման մոդելների փորձագետի խոսքով` Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներից, ցեղասպանությունից հետո խոսք գնաց արտահերթ ընտրությունների մասին։

«Բազմիցս ես գոնե ինձ համար ֆիքսել եմ, որ ավելի շուտ կգան Սահմանադրական փոփոխությունների խնդիր, քան այլ տիպի խնդիր արտահերթի, իշխանության լեգիտիմության բարձրացման խնդիր»,-ասում է Արթուր Գեւորգյանը։

«Թե' Սահմանադրության փոփոխությունը, թե' արտահերթ ընտրությունները ձեռնտու չեն իշխանության համար։ Սահմանադրականը չորս ամսվա անելու բան չէ, իսկ Երևանի ընտրություններում 7%-ով անցած ուժը արտահերթ ընտրությունների գնալուց առաջ պիտի մտածի»,-ընդգծեց Գևորգյանը։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը