copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:18 03-02-2024

ՔՊ որոշումը մեկ նպատակ է հետապնդում՝ լռեցնել ընդդիմության ձայնը. «Ազգային առաջընթաց»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իր կցորդների հետ միասին, որոշել է Երևանի ավագանուց հեռացնել ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Ազգային առաջընթաց»-ի լիդեր Հայկ Մարությանին և ավագանու ընդդիմադիր մի շարք այլ անդամների, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը:

«Իրավական և քաղաքական առումով թերի այս գործողությունը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ լռեցնել ընդդիմության ձայնը և զրկել նրան կոռումպացված ու ապաշնորհ քաղաքային իշխանության վնասաբեր որոշումների դեմ պայքարելու հնարավորությունից։

Քաղաքական դիրքորոշում արտահայտելու՝ ընդդիմադիրների իրավունքը ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից է և տեղական ինքնակառավարման հիմնասյուներից։ Իշխող փոքրամասնությունն այս կամայական գործելաոճով արհամարհում է մեր ուժին ձայն տված յուրաքանչյուր երևանցու քվեն։

Ժամանակն ապացուցեց, որ օրվա իշխանությունը թքած ունի իր հռչակած հեղափոխական արժեքների վրա և առաջնորդվում է բացառապես նեղ խմբակային շահերով։ Միակ հարցը, որ իմաստ ունի քննարկել այս իշխանության հետ, մեկն է՝ հեռացնել երևանցիների առողջության ու գրպանի վրա արդեն իսկ չափազանց թանկ նստած պսևդոքաղաքապետին»,- ասվում է հայտարարությունում:

Երևանի ավագանու իշխող ուժը փետրվարի 5-ի արտահերթ նիստում պատրաստվում է մանդատից զրկել հինգ ընդդիմադիրների՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան»-ից Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների հեղինակած նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ ավագանու անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի