copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:07 02-02-2024

Խափանման միջոց կալանավորումը պետք է կիրառվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ Վարդան Հարությունյան

Խորհրդային այլախոհ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կրկին կալանավորումների ականատեսներ ենք։ Իհարկե, ոչ ոք չի կարող ասել, թե խափանման միջոց կալանավորումը պետք է վերանա։ Այն, իհարկե, չպետք է վերանա, բայց, պետք է կիրառվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Կարդացի, որ կալանավորվածների թվում է Լիլի Մկրյան անունով երիտասարդ մի կին, որի 2 տարեկան երեխան մայրական կաթով է սնվում։

Երկու տարեկան երեխային մորից զրկելը, քանի դեռ մոր հանցանքը չի ապացուցվել, քանի չի հիմնավորվել, որ նա այնպիսի արարք է թույլ տվել, որի դեպքում կալանավորումից բացի այլ տարբերակ լինել չի կարող, ոչ մի հիմնավորում ունենալ չի կարող։ Ավելին՝ այն հանցագործությն սահմանագծին է, եթե չասենք՝ հանցագործություն է։ Հասկանալն անգամ դժվար է, թե ինչ կարգի գլուխներում է նման դեպքում նման խափանման միջոց ընտրելու միտքը ծագել ու ընտրվել։

Կոռուպցիա, իհարկե, կա։ Դրա դեմ, անկասկած, պետք է պայքարել։ Այդ պայքարը, բայց, պետք է լինի առանց ցուցադրություն հիշեցնող աղմուկի ու առանց ուղեկցող դաժանությունների, ինչպես Լիլի Մկրյանի ԵՐԵԽԱՅԻ նկատմամբ է, ինչպես մյուս կալանավորվածների դեպքում է։

Միշտ էլ կարելի է ավելի մեղմ խափանման միջոցներով սահմանափակվել։ Իսկ եթե ընթացքը ցույց կտա, որ դրանք բավարար չեն՝ նոր միայն խստացնել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ