copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:00 02-02-2024

Անփութությո՞ւն, թե՞ հատուկ քաղաքականություն. ինչպես Մայրենիի դասագրքում հայտնվեց ադրբեջանական պատմվածք

Երեկ համացանցում տարածվել էր, թե «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի լրագրող, մանկական գրող Արզու Սոլթանի մի ստեղծագործությունը, որը ներկայացված է «Մեր բակի պատմությունը» վերնագրով և ոմն Արթուր Մանուկյանի հեղինակությամբ։

Հիմնական դպրոցի ուսուցիչներից մեկը Oragir.News-ին փոխանցեց, որ դասագրքի հեղինակներից Թամարա Թովմասյանը հերքում է դասագրքում ադրբեջանական պատմվածքի առկայությունը։

Ուսուցիչը մեզ փոխանցեց Թովմասյանի խոսքը, թե Արթուր Մանուկյան անուն-ազգանունով մարդու էջում նյութը տեսել են, համարել են 5-րդ դասարանի տարիքային առանձնահատկությանը համապատասխան, վերցրել և ներառել են դասագրքում։ Փորձել են կապվել Մանուկյանի հետ՝ պարզելու, թե արդյոք հենց իրեն է պատկանում պատմվածքը, սակայն պատասխան չեն ստացել։

Նկատենք, որ փաստորեն դպրոցական դասագրքում ներառվել է մի պատմվածք, որի ծագումն անհայտ է։

Թովմասյանն ասել է նաև, որ ինքը տարիների փորձով մեթոդիստ է, և կարևոր չէ, թե պատմվածքն ում է պատկանում, կարևորն այն է, որ դաստիարակչական բնույթ ունի։

Նշենք նաև, որ դասագրքում տեղ գտած բոլոր ստեղծագործությունների վերևում նշված է հեղինակի անուն-ազգանունը, ծննդյան և մահվան թվականները, ինչպես նաև առկա է QR կոդ, որը ուղղորդում է աշակերտին դեպի հեղինակի կենսագրությունը։ Այս Արթուր Մանուկյանի պարագայում, սակայն, անուն-ազգանունից բացի՝ ուրիշ ոչինչ նշված չէ, չկա նաև QR կոդ։



Ըստ համացանցում տարածված լուրերի՝ պատմվածքը վերցվել է ամերիկյան Save the Children կազմակերպության տպագրած մի գրքից, նույնությամբ տպվել դասագրքում։

Մեր տեղեկություններով՝ Արթուր Մանուկյանը պարզապես թարգմանիչն է, որը պատմվածքը նաև ադապտացրել է մեր միջավայրին՝ փոխելով հերոսների անունները հայկական անուններով՝ Տիգրան, Անի, Լուսինե, Գրիգոր։

Մեզ հաջողվեց պարզել նաև, որ պատմվածքի հեղինակ համարվող Արզու Սոլթանը մի շարք մանկական ֆիլմերի սցենարիստ է և ԱՄՆ Save the Children կազմակերպության նախագծերի հիման վրա նկարահանված մանկական հաղորդաշարի սցենարիստներից։

Ստացվում է, որ հեղինակների անփութության և ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում դպրոցական դասագրքում հայտնվել է մի պատմվածք, որի ծագման մասին նույն դասագրքում աշակերտին ոչինչ չի հաղորդվում։ Հավանաբար դա կատարվում է ճշմարտությունը կոծկելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է