copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:17 02-02-2024

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ ժողովրդավարական և քաղաքացիական մասնակցության, կոռուպցիայի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված հանրային միջոցառումների կազմակերպման նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառումներում պետք է ներառվեն նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդներ:

Հաղթող ճանաչված մասնակցի դրամաշնորհային հայտով ներկայացված ծրագրի շահառուների թիվը պետք է կազմի նվազագույնը 150 անձ։

Ծրագիրը պետք է խրախուսի երիտասարդական նախաձեռնությունները տեղական մակարդակում, ինչպես նաև պետք է ապահովված լինի նախաձեռնվող հանրային միջոցառումների հասանելիությունը երիտասարդության լայն շերտերին։

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն չափանիշներին.

առնվազն 3 նմանատիպ ծրագրերի (հանրային միջոցառումների) իրականացման փորձառություն,

ծրագրի աշխատակազմի փորձառություն (համապատասխան հանրային միջոցառման կազմակերպման, կառավարման, վերահսկման, ինչպես նաև խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձառությունը կդիտարկվի առավելություն),

ըստ անհրաժեշտության՝ ծրագրի իրականացման համար նշված ոլորտում հրավիրված մասնագետների փորձառություն։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps համակարգի միջոցով մինչև 2024 թվականի փետրվարի 19-ը ժամը 12:00-ն:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան