Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 09:30 02-02-2024

Դեմ ենք զինանշանի վրայից Արարատ լեռը հանելուն․ հարցում 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս տելեգրամյան իր ալիքում գրառում էր կատարել՝ ներկա օրհներգը գնահատելով որպես օտարածին։ Ըստ նրա՝ պետք է քննարկել նաև զինանշանի փոփոխության հարցը։
Սիմոնյանի հայտարարությունից հետո, որոշ քաղաքական գործիչներ նշում են, որ զինանշանի փոփոխության պատճառն ամենայն հավանականությամբ կապված է Արարատ լեռան պատկերի հետ, ինչն ուզում են հեռացնել։

ԱԺ նախագահի գրառումից հետո, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն մինչ այս պահը օրհներգը, զինանշանը փոխելու որոշում չունի։

Oragir.News-ը հարցում իրականացրեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվելով՝ ո՞նց են վերաբերվում նրան, որ իշխանությունն ուզում է գերբի վրայից հանել Արարատ լեռը։

Քաղաքաացիների մեծամասնությունը պատասխանեցին, որ դեմ են իշխանության այդ առաջարկին։
«Արարատ լեռը մեր պարծանքն է ու մի օր պետք է նորից մեզ վերադառնա։ Վատ ենք վերաբերվում այդ որոշմանը»,- ասաց մի տղամարդ։

Անցորդներից մեկն էլ համաձայնեց, ասելով, որ պետք է գերբն ընդհանրապես վերացնել և ճիշտ գերբ ստեղծել։

Մի կին էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ վատ է վերաբերվում այդ որոշմանը, նա վրդովված պատասխանեց․
«Արարատ լեռը հայ ազգի խորհրդանիշն է, նշանակում է՝ մենք հրաժարվում ենք մեր խորհրդանիշից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել