copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:45 31-01-2024

Այլևս չենք կարողանալու անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրել դրա կարիքն ունեցողներին․ փաստաբան

Իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ֆինանսների նախարարությունն այս էլ որերորդ անգամ փորձում է մեծացնել փաստաբանների հարկային բեռը։

Մշակել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագիծ, որով փաստաբանական գործունեությունը հանվում է շրջանառության հարկով հարկման ռեժիմի դաշտից և մտնում շահութահարկով (այդ թվում՝ ԱԱՀ) հարկման ռեժիմի դաշտ։

Սա նշանակում է, որ մենք ստիպված ենք լինելու 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն վճարել 18 տոկոս շահութահարկ և 20 տոկոս ԱԱՀ։

Ակնհայտ է, չէ՞, որ ինչքան էլ մեր աշխատանքն ունենա իրավապաշտպան բնույթ, միևնույնն է ստիպված ենք լինելու թանկացնել ՀՀ սահմանադրությամբ (հոդված 64) երաշխավորված իրավաբանական օգնություն հանդիսացող ծառայությունների արժեքը։

Ո՞վ է տուժելու, այո՝ քաղաքացին։

Ավելին, այլևս չենք կարողանալու նաև անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն տրամադրել դրա կարիքն ունեցողներին (օրինակ՝ մեր գրասենյակի գործերի 30 տոկոսը pro bono` անվճար հիմքունքներով կարիքավորներին, քաղհալածյալներին և այլ անձանց մատուցված ծառայություններն են)։ Արդյունքում մեծանալու է հանրային պաշտպանի գրասենյակի բեռը ու առաջանալու է հանրային պաշտպանի գրասենյակի թվակազմի և աշխատավարձային ֆոնդի ավելացման խնդիր (բնականաբար պետական միջոցների հաշվին)։

Մի խոսքով, սիրելի՛ քաղաքացիներ, սա հիմարագույն մի նախագիծ է, որի պաշտոնական հիմնավորումներում նույնիսկ բացակայում է այս փոփոխության հիմնավորումը»։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում