Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:20 31-01-2024

Արցունքներ, հուզմունք ու գրկախառնություն․ բանակ ճանապարհեցին ձմեռային զորակոչի վերջին նորակոչիկներին

Այսօր կենտրոնական հավաքակայանում կրկին անցուդարձն ակտիվ էր․ բանակ ճանապարհեցին 2024 թվականի ձմեռային զորակի վերջին մասնակիցներին։ Նրանց ճանապարհելու եկած հարազատները, ընկերները հուզված էին․ պինդ գրկախառնվում էին, արտասվում, բայց և փորձում ուրախությամբ ճանապարհել իրենց զինվորներին։

«Տղայիս՝ Հրանտ Սարգսյանին այսօր ճանապարհում եմ բանակ։ Ճիշտ է, նա 2 տարի ուշացել է ԱՄՆ-ում ապրելու պատճառով, բայց այսօր նա որոշում է կայացրել՝ մեկնել բանակ ու ծառայել հայրենիքին, որի համար ես հպարտ եմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց նորակոչիկի հայրը և շարունակեց․ «Ցանկանում եմ մեր նորակոչիկներին բարի վերադարձ։ Թող լինեն պինդ ամուր։ Մենք էլ, որպես հայր, իրենց կողքին ենք․․․ Ձեզ բարի ծառայություն, տղերք ջան»,- ասաց նա։

Մեկ այլ նորակոչիկի ծնող էլ նշեց, որ սրտանց բարի վերադարձ է մաղթում հայ զինվորին և ցանկանում է, որ խախանդ լինեն մեր պոստերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի