copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:53 30-01-2024

19․500 դրամով ոչ թե տնկի, այլ պատրաստի ծառ ենք գնել․ Արմեն Բեգոյան

«Ծիրանենին արժե 19․500 դրամ, ծառ ասելով՝ միայն ծառ անվանումը չէ, ծառն ունի իր մեծության չափսերը՝ տնկի, ծառ, ավելի մեծ ծառ, ավելի հասուն ծառ, բաց ու փակ արմատով, ինչպես նաև կապ ունի, թե ինչպես է այդ ծառը մատակարարվել»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցների հրապարակումներին, թե Երևանի քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով։

Նրա խոսքով՝ գնումները կատարվել են ըստ տեխնիկական բնությագրերի։

«Առաջին դեպքում գնված ծիրանենին, ծիրանի տնկի է, երկրորդ դեպքում գնված ծիրանենին՝ պատրաստի ծիրանի ծառ․․․ Ուստի նման հրապարակումը համարում եմ դիլենտանտություն, քանի որ հստակ երևում են տեխնիկական բնութագրում, որ պահաջվող ծիրանենի Երևանյան ծառատեսակը մի դեպքում եղել է տնկի, իսկ մյուս դեպքում պահանջվել է հասուն արդեն իսկ կայացած, ձևավորված սաղարթով ծառ, որը տնկման տարում պտուղ է տվել»։

Բեգոյանը նշեց, որ գնումները կայացել են էլեկտրոնային գնման եղանակով, գնման հայտում առկա է եղել 26 լոտ և մասնակցել են 5 տնտեսվարողներ։ Նույն գնման հայտում պահանջվել է նաև նշենի, որին սահմանվել է առավելագույն գին 20000 դրամ, և որը չի կայացել մասնակից չլինելու պատճառով․

«Օրինակ նշենիները ամենուր վաճառվում են սկսած 2000 դրամից, բայց փաստը ցույց է տալիս, որ մեր տեխնիկական բնութագրերով պահանջված հասուն նշենի առկա չի եղել մասնակիցների մոտ։ Նշեմ նաև, որ կա փոքր տնկի, օրինակ՝ 20 սմ բարձրությամբ, որի գինը կարող է լինել մի քանի հարյուր դրամ կամ տկիներ, որոնք ունեն 1,5-2 մետր բարձրություն, ինչպես նաև կան հասուն կայացած ծառեր, որոնք կարող են արժենալ մինչև 100000 դրամ»,- եզրափակեց Բեգոյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին