copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:25 30-01-2024

«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելը՝ կյանքի ու մահու հարց. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելու հարցը, փաստորեն, իշխանությունների համար կյանքի ու մահու հարց է դարձել, որ պատրաստ են նույնիսկ 90-ականների ոճով «լցոնումներ» անել։ Բանն այն է, որ այդ նախագիծը, որով պետք է «Հայոց պատմությունը» դառնա «Հայաստանի պատմություն», իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում դրված է հանրային քննարկման։ Նախագիծն այնքան վիճահարուց է, որ առաջին օրերին քվեարկածների 90 տոկոսը դեմ է եղել այդ նախագծին, սակայն մի քանի օրից` ինչ-որ հրաշքով կողմ եւ դեմ ձայները գրեթե հավասարվել են։

Երեկվա դրությամբ նախագծին կողմ էր քվեարկել 1464 մարդ, իսկ դեմ՝ 1641։ Նախագծի վերաբերյալ մեկնաբանություն է թողել 25 հոգի, որոնցից որեւէ մեկը դրական չի արտահայտվել այդ նախագծի մասին: Հանրային տարածքում էլ չկան դրական արտահայտվողներ, ակնհայտ է, որ «ընտրակեղծարարություն» անողները մոռացել են նաեւ մեկնաբանությունների բաժնում կեղծ գրառումներ անել, որ կեղծիքն այդքան ակնհայտ չլինի:


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ