Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:14 29-01-2024

ՄԽՄ պատվիրակությունը Բաքու այցի ժամանակ ջանքեր կգործադրի խաղաղության գործընթացին նպաստելու համար

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական միությունում (ՄԽՄ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են պատվիրակության անդամներ Հասմիկ Հակոբյանը և Ծովինար Վարդանյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Հակոբ Արշակյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, առկա մարտահրավերները: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքներին: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ԱԺ փոխխոսնակը մանրամասնել է հայկական կողմի համար ընդունելի առանցքային սկզբունքները:

«Քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների և պահվող այլ անձանց փոխանակման գործընթացին, ԼՂ-ում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պահպանությանը վերաբերող հարցեր: Հակոբ Արշակյանը կարևորել է բոլոր գերիներին ու պահվող անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ բարձր գնահատելով միջազգային գործընկերների ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու հարցում՝ Հակոբ Արշակյանն այդ առումով արժևորել է նաև Մարտին Չունգոնգի գործունեությունը:

Քննարկվել են նաև Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովի անցկացմանն առնչվող հարցեր: Հակոբ Արշակյանն առաջարկել է միջոցառումն անցկացնել սեպտեմբեր ամսին` Երևանում:

Նշվում է, որ Ծովինար Վարդանյանն ընդգծել է, որ չնայած մարտահրավերներին՝ հայկական կողմը պատրաստ է առաջ մղել խաղաղության օրակարգն ու աշխատել այդ ուղղությամբ: Այս համատեքստում նա կարևորել է կողմերի միջև երկխոսությունը:

Հասմիկ Հակոբյանը հույս է հայտնել, որ Ժնևում կընդունվի Երիտասարդ պատգամավորների 10-րդ համաժողովի թեմայի ընտրությանը վերաբերող իր առաջարկը: Հայ պատվիրակն առաջարկել է քննարկել խաղաղության գործընթացում երիտասարդների դերը՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ Մարտին Չունգոնգն Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում բարձր է գնահատել արդյունավետ երկխոսություն ծավալելու Հայաստանի պատրաստակամությունը: Նա նշել է, որ Բաքու այցի ժամանակ իրենք ջանքեր կգործադրեն խաղաղության գործընթացին նպաստելու համար: Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության խնդրին, գերիների փոխանակման գործընթացին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել