copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:49 27-01-2024

Երևանում բախվել են Opel Corsa-ն ու «ՎԱԶ 2114»-ը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ արագաչափի մոտ, բախվել են 24-ամյա Անդրանիկ Դավթյանի վարած «ՎԱԶ 2114» մակնիշի և 39-ամյա Գարիկ Անտոնյանի վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Բախման հետևանքով «ՎԱԶ»-ի գազաբալոնը պոկվել ու մոտ 10 մետր շպրտվել է, իսկ Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ճահճուտի մեջ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: