copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:10 27-01-2024

Արարատի մարզում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել. shamshyan.com

Հունվարի 22-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հերթական խոշոր չափի զենք-զինամթերքի հայտնաբերում են արձանագրել մարզում։

Այդ օրը ոստիկանության Արարատի մարզային վարչություն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել և, որ ինքը հեռուստատեսությամբ լսել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կոչը ու ինքը Արցախյան պատերազմի մասնակից է և այնտեղից իր հետ բերել է տարբեր տեսակի զենք, զինամթերք և այդ ամենը թողել է Վեդի քաղաքի եկեղեցի տանող ճանապարհին գտնվող քանդված շինության մոտ։

Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերում են պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա է լինում 280-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ, «Մակարով» տեսակի ատրճանակ, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, ինքնաշեն ակոսավոր հրացան, սվին դանակ և այլ զենք, զինամթերք։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին