copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 14:24 27-01-2024

Նվաստացված ազգերի բնական արձագանքը ռևանշն է․ Ստեփան Դանիելյան

Նվաստացված ազգերի բնական արձագանքը ռեւանշն է։ Հայաստանում իշխանության կարող է գալ ազգային (պետական իմաստով) եւ պահպանողական (առաջադեմ վեկտորներով) ուժ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Մյուս կողմից դա համաշխարհային տենդենց է, գլոբալիզմը պարտվում է թե բարոյական առումով, թե' տնտեսական։ Համաշխարհային առեւտրային կոմունիկացիաները նույնպես տապալվում են։

Ներկայիս կառավարությունը նախորդների արժեհամակարգի մեջ է, ավելի ծայրահեղ ու ցինիկ տարբերակով։ Վերադարձ դեպի նախկին հարաբերություններին ու արժեհամակարգին անիմաստ ջանք է։

Նոր քաղաքական նախագիծը պետք է տարբերվի թե ներկաներից, թե' նախորդներից։ Խոսքը անձանց մասին չէ, այլ քաղաքական պլատֆորմի, սակայն այդ պլատֆորմը պետք է ձեւակերպվի»։