copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 21:27 26-01-2024

Ավետիք Իսահակյանը՝ Մարտիրոս Սարյանի կտավներում

Հայ գրականության և նկարչության վարպետների՝ Ավետիք Իահակյանի և Մարտիրոս Սարյանի մտերմությունն սկիզբ է առել Վենետիկից։ 1924 թ․ Իսահակյանը Վենետիկում էր: Նա և Մարտիրոս Սարյանը մտերմանում են, և այդ մտերմությունը ձգվում է հետագա ամբողջ կյանքի ընթացքում:

Շատ բան էր նրանց միավորում՝ աշխարհընկալում, հուշեր, նամակներ, լուսանկարներ, միմյանց տրված գնահատականներ, սեր ու նվիրվածություն ժողովրդին ու նրա հոգևոր արժեքներին:



Բնական էր, որ Սարյանը պետք է անդրադառնար Իսահակյանի և՛ ստեղծագործությանը, և՛ կերպարին: Նա ստեղծեց իր իսահակյանական շարքը:

1940թ. ստեղծված բանաստեղծի յուղաներկ դիմանկարը Իսահակյանը Մարտիրոս Սարյանի որդուն՝ Սարիկ Սարյանին, 1940թ. դեկտեմբերի 9-ին գրած նամակում համարել է գլուխգործոց. «Հայրիկդ այս տարի նկարեց ինձ. դա մի գլուխգործոց է, հավիտենական արժեք ունեցող գործ, պատմական փառավոր կոթող...»։



Իսահակյանը հուզմունքով էր դիտում իմ նկարները և ինչպե՜ս էր խանդավառվում, երբ նրանք դուր էին գալիս նաև օտարներին: Ուրախանում էր երեխայի պես և հպարտանում իմաստունի նման:

Սարյանը գրում է․ «Եվ հայտնեց իր հայրենասիրական ապրումները հայ ընթերցողին իմ հմայիչ, անչափ հմայիչ ընկեր Ավոն. «Շատ ուշագրավ են Մարտիրոս Սարյանի նկարները: Մոսկվայից եկած ռուս ներկայացուցիչները կեսլուրջ-կեսկատակ ինձ ասացին, թե՝ Ձեր հայրենակիցն է մրցանակ առնելու և, իրավ, բացման օրն իսկ հանդիսականներից շատերի ուշադրությունը կենտրոնացավ նրա նկարների վրա:

Նրա տեսությամբ՝ գեղարվեստն իր բոլոր ճյուղերով գերազանցորեն ազգային է և որպես այդպիսին միայն իրավունք ունի ապրելու. ամեն ազգ իր ձևով, ոճով, կերպով հոգեդրսևորում ունի, մարմանացում՝ իր ապրումների ու մտածումների, իր տեսիլների և իրեն հատուկ աշխարհապատկերման: Առանձին, ուրույն ոճ չունեցող արվեստները՝ արդյունք դիմազուրկ ազգերի, սոսկ նմանություններ են, անշահ կրկնություններ և դատապարված՝ մեռնելու»»:



Սարյանը նկարազարդել է Իսահակյանի «Բանաստեղծություններ» խորագրով ժողովածուի շապիկը՝ հայաշունչ ու հայաբույր, Իսահակյանի ստեղծագործությանը խիստ հարազատ և կերտեց Վարպետի գծապատկեր-դիմանակարները, դրանք թվով երեքն են՝ մեկ-երկու օրվա տարբերությամբ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ