copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:40 26-01-2024

Հասեք բերդ, ձեր մասին այնտեղ կհոգան. անհետ կորածի կինը՝ գեներալին և փոխգնդապետին

Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ Սագիս Դադոյանի, ընթանում է «Քիմիկերի գործով» դատական նիստը, որը անցնում է լարված մթնոլորտում:

Դատարանում որպես վկա հարցաքննվում է Էջմիածնի Քիմիկների զորամասի պայմանագրային զինծառայող, անհետ կորած համարվող զինծառայողներից մեկի կինը, որը Դատարանին խնդրեց, որպեսզի լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրեն չտեսանակարահանեն:

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ վկան մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են գործով անցնող սպայական կազմը՝ Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը և ԶՈւ Գլխվոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը իրենց հետ հանդիպումներում ասել, որ վրիպակ է եղել.

«Անդրանիկ Մակարյանն ասաց՝ ես կասեմ, դուք կլսեք, ոնց որ մենք իր ճորտերն էինք: Եթե կառարկեք, Արսեն կամ Դուք: Չնայած Դուք «Դուք» չեք, ուղղակի դաստիարակությունս չի ներում, «Դուք»-ը փոքրատառով»:

Վկան նաև ասաց, որ սույն պաշտոնյաները իրենց հետ նախկինում ունեցած հանդիպումների ընթացքում հայտնել են, որ նշված կետից 7 կիլոմետր առաջ են գնացել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ տղաները հայտնվեն շրջափակման մեջ և անհետ կորեն:

«Այդ գործողության անունը դրել են սանր, գնացել են գործողության: Պետք է հանքի մոտ կանգնեին, բայց 7 կիլոմետրից ավելի առաջ են գնացել: Այդ գործողությանը գանալուց առաջ ոչ ոք չի նախապատրաստվել, հետախուզություն չի արվել, տղերքը համապատասխան հագուստով չեն եղել, այդպես նստել են ավտոբուս ու գնացել...

Արսեն Աբգարյանն ասում է՝ ես կռվեցի, ում կարողացա հետ բերեցի, բայց սուտ է ասում, որովհետև անմիջապես դաշտից դուրս են եկել, իր նմաններին հավաքել էր մի ծառի տակ, բերանները բացած նկարվում, գցում են սայտ՝ «После боя»:

Իսկ Անդրանիկ Մակարյանը ասաց՝ վրիպակ է եղել: Ես էլ իրեն վիրավորել եմ, ասել եմ՝ վրիպակ լիներ, դու չծնվեիր, քո նման պատուհասը, ձայնագրությունը կա: Այս ամենը եղել է անգործության հետևանքով:
Ես ուղղակի խնդրում եմ՝ իրենք իրենց պատիժը կրեն ամենադաժան ձևով: Դուք հասեք բերդ, ձեր մասին այնտեղ կհոգան: Ասում են՝ այնտեղ ադարադատություն կա»,- ասաց անհետ կորած զինծառայողի կինը:

Հիշեցնենք՝ հարուցված քրեական գործի շրջանակում քննվում է 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում թշնամու հետ մարտի բռնվելու հետևանքով Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու հանգամանքները։

Հավելենք նաև, որ դատարան այնուհետև թույլատրել է դատական նիստի տեսանկարահանումը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում