copy image url
Միտք 2 տարի առաջ - 09:47 25-01-2024

Նորորյա աղոթքի տառապած տողերով Պարույր Սևակը դեռևս վեց տասնամյակ առաջ նկարագրել է այսօրվա օրը

Հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊԱՐՈՒՅՐ ՍԵՒԱԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Երեկ լրացավ մեծանուն հայ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան հարյուրամյակը։
Օրվա թոհուբոհի, տեղացած ձյան և վթարների, իշխանության հերթական հակազգային մտահղացումների ֆոնին այս իրադարձությունը կարծես փոքր ինչ աննկատ մնաց, այնինչ Սևակը հայության մի ողջ սերնդի իղձերի և իդեալների արտահայտիչներ էր, հույզերի խառնարանը, թմբիրից զարթնող ազգային ինքնագիտակցության և ըմբոստության առաջամարտիկը։ Թեև ես ինքս ծնվել եմ արդեն Սևակի ողբերգական մահից հետո, ևս դաստիարակվել եմ նրա պոեմներով և բանաստեղծություններով, և մշտապես կրելու եմ նրա հզոր մտքի և ըմբոստ ոգու դրոշմը։

Սևակի անհավանական կյանքի, իր ժամանակից առաջ անցած ստեղծագործության և ողբերգական մահվան մասին կարելի է անվերջ խոսել և գրել, բայց և ոչ մի բան այնքան արտահայտիչ չի լինի, որքան հենց Սևակի անկրկնելիորեն խորը և միտքը շանփրող խոսքերը։ Այսօր ուզում եմ կիսվել իր մարգարեական "Եղիցի լույս"-ից Նորորյա աղոթքի այս տառապած տողերով, որոնցով դեռևս վեց տասնամյակ առաջ նա նկարագրել է այսօրվա օրը՝
"Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,
Շա՜տ եմ վախենում,
Բյուրավոր ու բո՛ւթ հավատացյալից,
Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից:
Եթե աստված եք՝
Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը,
Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն,
Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան,
Որ… եղիցի լո՜ւյս:
Եվ ո՜չ մի գավթում մի՛ ընդունեցեք
Նրանց մատաղը,
Որ իրենցը չէ, այլ գողացված է:
Մերժեցեք նրանց զո՛հն էլ խոստացյալ,
Որ... զոհ չգնա ինքը հավատը՝
Մաքո՜ւր-վսե՜մը,
Անկեղ՜ծ-անսո՜ւտը:
Ու թե աստված եք՝
Ամուր փակեցեք ձեր ականջնե՛րն էլ
Նրանց սողոսկուն աղոթքի դիմաց՝
Անգի՜ր-ինքնահո՜ս-հաշվեկշռվա՜ծ այն աղոթքների,
Որով խաբում են ո՛չ իրենց,
Այլ ձե՛զ:
Եվ - բավակա՜ն է - հասկացե՛ք ընդմիշտ,
Որ աստծուն նո՛ւյնիսկ հայհոյողները
Շա՜տ ավելի են գերադասելի,
Վասնզի նրանց բարկացրել է ինքը հավատը՝
Խոցվա՜ծ-արյունո՛տ,
Այրվո՜ղ-ապտակվա՛ծ,
Ցավա՜ծ-ճչացո՛ղ,
Մանո՛ւկ հավատը,
Որ հայր դառնալու համար է ծնվել:
Ու եթե հայր եք՝
Մի՛ թողեք,
Որ սուտ հավատացյալներն սպանեն նրան:
-Ինչքան էլ ծանր է մանուկ թաղելը,
Մանուկ պահելը ծանր է ավելի..."
Խոնարհում եմ գլուխս Պարույր Սևակի անմահ հիշատակի առաջ, ապրում եմ այն հույսով և հավատով, որ մեր ազգը կշարունակի իրենց ժամանակից առաջ անցնող նոր Սևակներ ծնել, ու ընկալել այն անեղծ ճշմարտությունը, որը նրանք մեզ են բերում սեփական տառապանքի և զոհողության գնով»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ