copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:47 23-01-2024

Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոն կստուգի հայազգի պատգամավորների հայտարարագրերը

Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոն, հանրային մեծ հետաքրքրության և կոռուպցիայի բարձր ռիսկի պատճառով, նախատեսում է ստուգել նաև Վրաստանի խորհրդարանի (Ախալքալաք-Նինոծմինդայից ընտրված) հայազգի պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Սումբատ Կյուրեղյանի հայտարարագրերը:

Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության մեջ նշվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում բյուրոն որոշել է ստուգել 300 պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրերը, այդ թվում՝ Վրաստանի վարչապետի և նրա կաբինետի անդամների:

Ուշագրավ է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի համաշխարհային հակակոռուպցիոն հարցերի համակարգող Ռիչարդ Նեֆյուի այցը Վրաստան՝ հերթական անգամ ակտիվացրեց տեսակետները երկրում բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերի հետաքննության և դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին։

Ի դեպ, Վրաստանի օրենսդրության համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնյաները պարտավոր են լրացնել հայտարարագրեր, որտեղ պետք է նշեն իրենց ունեցվածքը և ֆինանսական վիճակը։ Փաստաթղթերը ստուգելու իրավունք ունի Հակակոռուպցիոն բյուրոն։

2022 թվականի նոյեմբերի 30-ին խորհրդարանն ընդունեց «Հանրային հիմնարկներում շահերի բախման և կոռուպցիայի մասին» օրենքում փոփոխությունները։ Փոփոխությունների համաձայն՝ ստեղծվել է հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ Հակակոռուպցիոն բյուրո։ Կառավարության պաշտոնյաները նշել են, որ այդ գործակալության ստեղծմամբ Վրաստանը կատարել է եվրոպական հանձնարարականների պահանջներից մեկը։

Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն է պատրաստել Հակակոռուպցիոն բյուրոյի վերաբերյալ: Եզրակացության մեջ նշվում է, որ բյուրոյի ղեկավարի նշանակումն ու ազատումը մեծապես վարչապետի իրավասությունն է, ինչը խնդրահարույց է։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը նշել էր, որ բյուրոյի ղեկավարի նշանակման մեթոդը խնդրահարույց է։ Կազմակերպությունը կարծում է, որ վարչապետի կողմից բյուրոյի ղեկավարի նշանակումը չի կարող ապահովել այս ինստիտուտի իրական անկախությունը, ինչը նրա արդյունավետ աշխատանքի անհրաժեշտ նախապայմանն է։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում