copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:59 23-01-2024

Մարդկանց խաբել և սխալ մասունքներ են տվել․ անհետ կորածների ծնողները՝ Առողջապահության նախարարին

«Փաստն այն է, որ ԴՆԹ-ով հաստատված մասունքներ են տվել ծնողներին, հետո պարզվել է, որ սխալ է»,- այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ անդրադառնալով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի այն պնդմանը, թե որևէ նույնականացում չի ժխտվել։

«Ես վստահեցնում եմ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի կողմից հաստատված որևէ նույնականացում չի ժխտվել՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ արտերկրում իրականացրած փորձաքննությունների արդյունքում»,- հունվարի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Oragir.News-ի հարցին ի պատասխան ասել էր Առողջապահության նախարարը։

«Մի դեպք չէ, որ ձայն չհանենք, մի քանի դեպք է։ Տիկին Ավանեսյանը որտեղից իմանա այդ մասին, որ մի հատ էլ խոսի։ Ինքն ուղղակի ֆիգուր է, ոչ մի բանից տեղեկացված չէ։ Կոնկրետ քիմիկների մասով ԴՆԹ փորձաքննությունները արվել է եկած գերիների ասածների հիման վրա։ Վերադարձած գերին ենթադրել է,որ այս մեկը կարող է զոհված լինի, իր ասածի հիման վրա ԴՆԹ համընկում են որոշել։ Բայց մենք ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տեսել ենք տղաներին․․․

Քիմիկների ծնողներից 70 տոկոսը համոզված է, որ ԴՆԹ-ի պատասխանները սխալ են, ու դա մենք հիմնավորում ենք մեր բացահայտած սխալներով, երբ մարդուն վստահեցրել են, որ իրենց որդու մասունքներն են, բայց որոշ ժամանակ անց գտել են նրա ամբողջական մարմինը։ Իշխանության ներկայացուցիչները,այդ թվում՝ Առողջապահության նախարարության աշխատակիցները թքած ունեն այս ամենի վրա, իրենց ոչինչ չի հետաքրքրում։ Մենք պնդում ենք, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդկանց խաբել և սխալ մասունքներ են տվել, մենք կարող ենք կոնկրետ անուններ տալ, եթե նախարարը տեղյակ չէ ու չի վախենումիրականության հետ առերեսվելուց, ապա թող հանդիպի մեզ հետ»,- ասացին անհետ կորած զինծառայողների ծնողները։

Նշենք, որ հունվարի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Oragir.News-ի լրագրողի հարցին ի պատասխան ասել էր․
«Ձեր նշած դեպքն ինձ ծանոթ չէ, որովհետև կոնկրետություն չկա։ Կխնդերմ կոնկրետ տվյալներ տրամադրել, կպատասխանենք»։

Նախարարությունում ծանոթանալով մեր՝ նախկինում արված հրապարակմանը, պատասխանել են․

«Ձեր նշած գործը գտնվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, վարույթ է նախաձեռնված, հետևաբար Առողջապահության նախարարությունը չի կարող նախաքննական գատղնիք բացահայտել»։

Oragir.News-ը վարույթի վերաբերյալմանրամասներ ճշտելուհամար փորձեց կապ հասատել Քննչական կոմիտե, սակայնմեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
14:00 Երբ կբացվեն ռուսական շուկայի դռները. 3 վարկած
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
19:41 Արտահոսքեր առանց պատասխանատուի․ Փաշինյանի հայտարարությունը և անձնական տվյալների խնդիրը
16:28 Մտքումս կերպար էի ստեղծել. Օլյա Հակոբյանն առաջին անգամ խոսել է Աբելից բաժանվելու պատճառների մասին
15:00 Ձեր երեխաներին դաստիարակելը Ձեր պարտականությունն է. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ հետևորդին
20:11 Հավկիթի մեծության կարկուտ՝ Հայկավան գյուղում
19:28 Վարչական դատարանը բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:16 Լեհաստանը Զելենսկիին զրկել է երկրի բարձրագույն պետական պարգևից