copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:40 23-01-2024

ԱԺ են այցելել Հայաստանի մի շարք դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում այս շաբաթ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի ու մայրաքաղաքի հիմնական եւ միջնակարգ մի շարք դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ:
Երեւանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին հյուրընկալել է պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

Պատգամավոր Անուշ Քլոյանը Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ է հանդիպել եւ զրուցել:

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչներին ընդունել է պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Պատգամավորներ Ալխաս Ղազարյանն ու Լիլիթ Ստեփանյանն էլ պատասխանել են Արմավիրի մարզի Վաղարշապատի Վահան Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հարցերին:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, տարածաշրջանային եւ անվտանգային հարցերին, իրականացվող պետական ծրագրերին, կրթական ոլորտի խնդիրներին, խորհրդարանի գործունեությանը:
Հյուրերն այցելել են օրենսդիր մարմնի գրադարան, եղել ԱԺ թանգարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:

Ձեզ գուցե հետաքրքրի