Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:19 23-01-2024

ԱԳ փոխնախարարն ու Նորվեգիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

Հունվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Բերգլյոտ Հովլանդի՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Հովլանդին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում:

Պարույր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր՝ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը։

Քննարկվել են նաև քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական և միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին: Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել ջանքեր՝ երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով