Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:52 23-01-2024

Հայաստանում կյանքը շատ է աշխուժացել նաև Երևանից դուրս․ Կարեն Անդրեասյան

Հայաստանում կյանքը շատ է աշխուժացել նաև Երևանից դուրս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

«Հայաստանում կյանքը շատ է աշխուժացել նաև Երևանից դուրս: Վերջերս հաճախ եմ եղել մարզային դատարաններում ու մեր բազմաթիվ բնակավայրերում տեսել եմ բարեկարգված փողոցներ ու պուրակներ, նորոգված կրթօջախներ ու հիվանդանոցներ, նորաբաց հյուրատներ ու բիզնեսներ: Ուրախալի են նույնիսկ մարզկենտրոններում երբեմն հանդիպող ճանապարհային խցանումները:

Եթե միայն մեր սփյուռքը տեսներ, թե ինչ իրական կյանք կա Հայաստանում` սոցիալական չարացած ցանցերի բացասականից անդին: Մեր հրաշք բնությանն ավելացել է քաղաքակրթական աշխուժություն»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված