Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:30 22-01-2024

Թրամփը միակն է, ով կարող է հաղթել Բայդենին․ Ֆլորիդայի նահանգապետը հրաժարվել է շարունակել նախընտրական պայքարը

Ֆլորիդայի նահանգապետ, հանրապետական Ռոն Դեսանտիսը հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների մրցավազքին։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Եթե ես կարողանայի գոնե ինչ-որ բան անել ցանկալի ելքի հասնելու համար, ավելի շատ միջոցառումներ եւ հարցազրույցներ՝ ընտրարշավի շրջանակում, ես դա կանեի։ Բայց ես չեմ կարող մեզ աջակցող մարդկանց խնդրել անհատույց ծախսել իրենց ժամանակն ու տալ իրենց ռեսուրսները, եթե մենք հաղթանակի տանող հստակ ուղի չունենք։ Այսօր ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ ընտրարշավը»,- ասել է նա իր տեսաուղերձում։

Ռոն Դեսանտիսը միևնույն ժամանակ իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա համոզմունք է հայտնել, որ հանրապետականները նախկին նախագահին մեկ անգամ ևս պետք է շանս տան։

«Մենք տարաձայնություններ ունեինք Դոնալդ Թրամփի հետ։ Սակայն ակնհայտ է, որ Թրամփը միակն է, ով գերազանցում է գործող նախագահ Ջո Բայդենին։ Ես իմ աջակցությունն եմ հայտնում»,- ասել է քաղաքական գործիչը։



Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
17:41 Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
16:18 Ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն եղավ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
15:52 Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան. Սուրեն Սուրենյանց
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
14:17 «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան