copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:16 22-01-2024

Գեներալ Արմեն Գյոզալյանի և ռուսների բանակցությունների արդյունքում են ադրբեջանցիները ոչխարներին վերադարձրել

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Արավուս գյուղի տարածքից գողացված ոչխարները ադրբեջանցիները հետ են վերադարձրել գեներալ Արմեն Գյոզալյանի և ռուս սահմանապահների բանակցությունների արդյունքում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։

«Իմ տեղեկություններով գեներալ Արմեն Գյոզալյանը բանակցել է ռուսների հետ, սահմանապահների միջոցով հետ են բերել ոչխարները»,- ասաց Տեղ համայնքի ավագանու անդամը։

Նրա խոսքով՝ ավելի ուշ պարզել էին, որ գողացված ոչխարը ոչ թե 230, այլ շուրջ 60 հատ է եղել․

«Ոնց որ 53 հատը հետ են բերել,մնացածը՝ 6-7 հատ, ադրբեջանցիներն իրենց պոստերում մորթել են, կերել»։

Ճշտող հարցին՝ ոչխարները վերադարձնելուց հետոարդյոք ստուգում անցե՞լ են դրանք, գուցե թունավորած լինեն, Արգամ Հովսեփյանն ասաց, որ այդ մասով տեղեկատվության չի տիրապետում։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ամը 11։00-ի սահմաններում գողացել են Տեղ խոշորացված համայնքի Արավուս գյուղի բնակիչ Արմեն Ջհանգիրյանին պատկանող ոչխարները գողացել էին։ Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն Oragir.News-ի հետ զրույցում հայտնել էր, որ 17-ամյա տղան էր ոչխարներին արածեցնելու է տարել, ադրբեջանցիներն էլ գողացել էին։

Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի ապրիլի 11-ին Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ հայկական կողմից վիրավորների թվում էր նաև Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում