copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:00 22-01-2024

Թույլ չենք տա, որ սրբատեղին քանդեն․ «X զորամաս»-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում

Երևանի Ուլնեցի փողոցում գտնվող «X զորամաս»-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Տարածքի սեփականատերը հետքայլ չի անում, զոհված զինծառայողների ծնողները, ինչպես նաև պատերազմի մասնակիցներն ու շարքային քաղաքացիներն էլ իրենց հերթին շարունակում են պայքարել, որպեսզի իրենց համար սրբավայր դարձած հուշարձանը չապամոնտաժվի։

Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկը, որ դեմ է «X զորամաս»-ն ապամոնտաժելուն և այլ վայր տեղափոխելուն, Oragir.News-ի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց հուշարձանի շուրջ ընթացող գործընթացից։

«Տիգրան Ավինյանը կասեցրել է նշված ընկերության շինարարական աշխատանքները, որպեսզի հասկանան՝ Երևանի քաղաքապետարանն արդյոք կարո՞ղ է որևէ գործընթաց նախաձեռնել և սեփականատիրոջը արգելել նշված հատվածում շինարարություն իրականացնել։ Եթե անգամ քաղաքապետարանին, մասնավորապես Տիգրան Ավինյանին չհաջողվի այս գործը գլուխ բերել և սեփականատիրոջն արգելել քանդել «X զորամաս»-ը, ապա մենք՝ պատերազմի մասնակիցներս և զոհվածների ծնողները դա կանենք։ Թույլ չենք տա, որ «X զորամաս»-ը քանդեն, դա սրբատեղի է, իսկ մեր սրբությունը միայն թուրքը կարող է պղծել և ոչնչացնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից