Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:55 22-01-2024

Արցախցիներին Երևանում չեն ցանկանում բնակեցնել

Oragir.News-ն արդեն անդրադարձել է արցախցիների բնակարանային ապահովման հարցին։

Մասնավորապես, ըստ համացանցում հայտնված մի առաջարկության, նախատեսվում է Արցախում մշտապես բնակված անձանց յուրաքանչյուրին տրամադրել առնվազն 5 մլն դրամ՝ բնակտարածություն ձեռքբերելու համար։

Oragir․News-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Ըստ մեր աղբյուրի՝ առաջարկությունը մշակվել է արցախցի նախկին պաշտոնյաների մասնակցությամբ, սակայն փաշինյանական խստագույն ցենզուրայի ներքո․ խոսքը վերաբերում է հատկապես նշված գումարների չափերին, որոնք իշխող վարչակարգի կողմից որակվել են որպես չափազանց մեծ և կիսով չափ կրճատման ենթակա։

Կրճատման պատճառներից է այն, որ իշխանություններն ուզում են, որ տեղահանված արցախցիները վերաբնակեցվեն հիմնականում սահմանամերձ գյուղերում՝ այն պատճառաբանությամբ, որ հատկապես Երևանը ծանրաբեռնված է, իսկ մարզկենտրոններում արցախցիների բնակեցումը նախընտրելի տարբերակ չէ։