Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:22 20-01-2024

Բորելը պնդում է՝ ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվել է Իսրայելի կառավարության կողմից

Իսրայելը ֆինանսապես աջակցել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը՝ Պաղեստինի ազգային վարչակազմին դիմակայելու համար:

Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ փոխանցում է Reuters-ը:

«ՀԱՄԱՍ-ը ֆինանսավորվել է Իսրայելի կառավարության կողմից՝ փորձելով թուլացնել Պաղեստինյան վարչակազմը, որը գլխավորում է Պաղեստինի ազատագրման շարժումը»,- ասել է Բորելը:

Գործակալության տվյալով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հերքել է նման մեղադրանքները:

Ամենից շատ դիտված