Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:18 20-01-2024

Opel-ի վարորդը վարելիս իրեն վատ է զգացել ու բախվել է BMW-ին․ նա հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com

Երեկ՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Սոս Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Պարույր Սևակ - Ռուբինյանց փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Տիգրան Պ-ի կողմից կայանված BMW մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Սոս Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինիս ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին, որ Սոս Մ․-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ