copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 21:55 19-01-2024

Պետք է երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ ԱՄՆ կոնգրեսականներ

Tert.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դևիդ Վալադաոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Նախագահ Ալիևի վերջին հայտարարություններն էսկալացիայի վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի տարածքից զորքերը դուրս բերելուց հրաժարվելը, հետևում են նույն սխեմային, որը նա օգտագործեց անցյալ աշնանը՝ Արցախում ավելի քան 100000 հայերի էթնիկ զտումներին նախապատրաստվելիս:

Նա թշնամական հայտարարություններ է անում, ելույթներն օգտագործում է իր բանակի հետագա մոբիլիզացիան արդարացնելու համար, իսկ հետո ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, քանի որ կարծում է, որ հետևանքներ չեն լինի։ Միջազգային հանրությունը, ցավոք, վերջին մի քանի տարվա ընթացքում իր անգործությամբ ապացուցեց, որ Ալիևը ճիշտ է կարծել։

Ժամանակն է պատասխանատվության ենթարկել նրա վարչակարգին՝ ռազմատենչ հռետորաբանության և Հարավային Կովկասում հայերի դեմ ձեռնարկած գործողությունների համար։

Միացյալ Նահանգները և մեր տարածաշրջանային գործընկերները պետք է օգտագործեն բոլոր դիվանագիտական գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցները, որպեսզի երաշխավորեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակազդեն Ալիևի բացահայտ սպառնալիքներին։

Մենք կոչ ենք անում պետքարտուղարությանն ու մեր միջազգային գործընկերներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հետագա ցանկացած ագրեսիան և ապահովելու Հայաստանի անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ