Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:42 19-01-2024

Ադրբեջանցիները գողացել են Արավուսի բնակչի ոչխարները

Այսօր առավոտյան ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ գտնվող Արավուս գյուղի բնակիչներից մեկին պատկանող 200-ից ավելի ոչխար։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ նշելով, որ դեռևս չի կարող հստակ թիվ ասել։

Տեղեկությունը հաստատել է նաևՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ հայտնելով, որ դեպքի հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: