copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:03 18-01-2024

Ռուսաստան-Վրաստան սահմանին շուրջ 1,000 բեռնատար է կուտակվել

Մոտավորապես 1000 բեռնատար ավտոմեքենաներ «Վերին Լարս» մաքսային անցակետում սպասում են ռուս-վրացական սահմանն անցնելուն: Այս մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից։

Նշվում է, որ ըստ Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի՝ միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի -Կոբի հատվածում ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոմեքենաների համար: Ներկայում ճանապարհը բաց է մեծ բեռնատար ավտոմեքենաների համար։

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված` Ռազմավիրական ճանապարհը, ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանն ու Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող անցակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա։

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ