Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:45 18-01-2024

Ալիևը կարող է ունենալ աքլորանալու օրակարգ, բայց մեզ պետք է հետաքրքրի Հայաստանի շահը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող է պատերազմի օրակարգ ունենալ, նախընտրական շրջանում նա կարող է ունենալ նաև աքլորանալու օրակարգ, բայց մեզ պետք է հետաքրքրի Հայաստանի շահը։ Այս մասին Ջուլհակյանն ասաց այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։

Իշխանական պատգամավորը ընդգծեց, որ խաղաղության օրակարգն այս պահին մեր երկրի շահերից է բխում։ Նրա խոսքով՝ երբ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանրության հետ է խոսում, այլ նաև ամբողջ աշխարհի։ «Ես չեմ կարծում, որ որևէ փուլում պետք է խաղաղության օրակարգը համարենք ձախողված»,- ասաց նա։

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ խաղաղության օրակարգը խնդիրների է հանդիպում թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս, բայց այն շարունակում է մնալ իշխանության օրակարգը։ Նա նշեց, որ հենց սկզբից էլ հանրությանը տեղեկացրել են, որ այն հեշտ գործընթաց չէ։

«Մենք այդ խոչընդոտներին հանդիպում ենք հատկապես ագրեսիվ հռետորաբանության տեսանկյունից։ Կիսում ենք վարչապետի այն մոտեցումը և հույսը, որ Ալիևի հայտարարությունները փորձ չեն խաղաղության օրակարգը փակուղի տանելու։

Եթե սա Ադրբեջանի կողմից փորձ է խաղաղության օրակարգը փակուղի տանելու, սա որևէ կերպ մեզ հետ չի կանգնեցնելու մեր օրակարգից, որը խաղաղության օրակարգն է»,- ասաց Հովհաննիսյանը։

«Մենք այդ խոչընդոտներին հանդիպում ենք հատկապես ագրեսիվ հռետորաբանության տեսանկյունից։ Կիսում ենք վարչապետի այն մոտեցումը և հույսը, որ Ալիևի հայտարարությունները փորձ չեն խաղաղության օրակարգը փակուղի տանելու։

Եթե սա Ադրբեջանի կողմից փորձ է խաղաղության օրակարգը փակուղի տանելու, սա որևէ կերպ մեզ հետ չի կանգնեցնելու մեր օրակարգից, որը խաղաղության օրակարգն է»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել