copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:48 15-01-2024

Իսպանիան 2023-ին Թուրքիայից ամենաշատ արտահանում իրականացրած 8-րդ երկիրն է

«Թուրքիայի արտահանողների միության» (TIM) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիան ավելացնում է արտահանման ծավալները դեպի Եվրամիության (ԵՄ) առաջատար երկրներ` մասնավորապես Իսպանիա։ Գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ 2022-ին Թուրքիայից Իսպանիա արտահանման ծավալները գրանցել են ամենաբարձր ցուցանիշը՝ կազմելով 9 մլրդ 266 մլն դոլար։ Հրապարակված տվյալների համաձայն՝ Իսպանիան 2023 թվականին Թուրքիայից ամենաշատ արտահանում իրականացրած 8-րդ երկիրն է և նրա մասնաբաժինը Թուրքիայի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 3․6%:

Նշվում է, որ ամենաշատ արտահանումն Իսպանիա իրականացվել է ավտոմոբիլային արդյունաբերությունից՝ շուրջ 2 մլրդ 439 մլն, որին հաջորդում է տեքստիլ արդյունաբերությունը՝ 2 մլրդ 254 մլն դոլար, այնուհետև քիմիական արտադրանքը, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա և այլն։

Ամենաշատ արտահանումն իրականացվել է Ստամբուլից (3մլրդ 919մլն), Բուրսայից (1 մլրդ 84 մլն), Քոջաելից և Իզմիրից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ