copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:24 15-01-2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Ժամը 19։30-ի դրությամբ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ՆԳՆ փրկարար ծառայության և Ոստիկանության պարեկային ծառայողների կողմից Սյունիքի մարզում իրականացվել են միջոցառումներ արգելափակված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով՝ արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 77 տրանսպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 89 քաղաքացու։