Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:04 15-01-2024

«Ժամանակի հերոս» մրցանակը խի՞ եք ստեղծել, դուք եք որոշելո՞ւ՝ ով ա հերոսը

«ՀՀ պետական պարգևների և կոչումների մասին օրենքում» փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ ԽՍՀՄ-ում այլ նպատակով էր դա շնորհվում, այլ հարց,որ 2015-ին, երբ Արմենչիկը ստացավ ժողովրդականի կոչում, այդ ամենն արժեզրկվեց.

«Դա ոչ թե Փելեշյանի մեղքն է, կամ մեկ այլ տաղանդավոր մարդու, դա պետության մեղքն է: Եթե պետությունը չի կարողանում լավ չափորոշիչ սահմանել, ուրեմն այս կոչումները չպետք է լինեն: Պետությունը պետք է զբաղվի, որ առաջին դասարանցին հասկանա՝ Արտաշ Ասատրյանը ստեղծում է ոչ թե արվեստ, այլ արհեստ, իսկ Առնո Բաբաջանյանը՝ արվեստ ու պետք է նմանվել նրան, սա է ամբողջ հարցը: Այսօր էլ չենք հասկանում՝ ինչու են այդ կոչումները: Այլ հարց է, որ հետո աղճատվեց, սրա տեղը մենք ի՞նչ ենք բերելու, առաջին դասարանցուն մենք ո՞ւմ ենք ցույց տալու: Չէի ուզում ասել, բայց դուք ինքներդ ձեր նախաձեռնությամբ ստեղծել եք «Ժամանակի հերոսը» մրցանակը, դո՞ւք եք որոշելու՝ ով է հերոսը, բա դա էլ չստեղծեիք, խի՞ եք ստեղծել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց