Ներքին 2 տարի առաջ - 11:15 15-01-2024

Նիկոլայ Ծատուրյանին, Վլադիլեն Բալյանին ո՞վ է ճանաչում, որ կոչում են տվել. ԱՆ փոխնախարար

ԱԺ-ը քննարկում է «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքների փաթեթի փոփոխությունները, որոնք ներկայացնում է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց. «40 հազար դրամ ստանում են ժողովրդական արտիստները: Ի՞նչ խնդիր է լուծում պետությունը՝ էս փոփոխությունով. ուզում են էդ 40 հազարները խնայեն ու տան այլ ոլորտի ներկայացուցիչների՞ն: Երկրորդ, կոչում ունեցող էսօրվա մարդիկ այլևս զրկվո՞ւմ են կոչումից, թե՞ ոչ»:

Հիմնական զեկուցողն ասաց՝ այս խնայողությունը չէ, որ պետք է հնարավորություն ընձեռեր պետությանը՝ ոլորտը բարելավելու: Ինչ վերաբերում է այն անձանց, ովքեր արդեն ստացել են կոչումները, չեն զրկվելու դրանցից:

Փոխնախարարը նաև ընթերցեց մի քանի արտիստների անուներ՝ Նիկոլայ Ծատուրյան, Վլադիլեն Բալյան, հարցնելով՝ ո՞վ է նրանց ճանաչում։