copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:28 13-01-2024

Ուկրաինայի ամբողջ տարածքում օրվա ընթացքում երկրորդ անգամ է օդային տագնապ հայտարարվել

Ուկրաինայի ամբողջ տարածքում օրվա ընթացքում երկրորդ անգամ է օդային տագնապ հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։

Այսօր ավելի վաղ ամբողջ Ուկրաինայում օդային ռմբակոծման նախազգուշացում էր հայտարարվել, որը չեղարկվել էր երկու ժամ անց։ Օդային տագնապի ֆոնին ուկրաինական լրատվամիոցները և իշխանությունները հայտնել են Կիևում, Դնեպրում, Կրոպիվնիցկիում, Կրեմենչուկում, Սումիի շրջանում և Կիևի վերահսկողության տակ գտնվող Խերսոն քաղաքում հնչած պայթյունների մասին:

Առցանց քարտեզների տվյալներով՝ օդային տագնապի ազդանշանն առաջինը հնչել է Կիևում և Վիննիցայի ու Խարկովի մարզերում Մոսկվայի ժամանակով 12։51-ին (Երևանի ժամանակով՝ 13։51), իսկ մեկ րոպե անց՝ Ուկրաինայի մյուս բոլոր շրջաններում։

Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում