Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:15 13-01-2024

Արցախի նախագահի եղբոր նկատմամբ բռնություն գործադրողներն ազատ են արձակվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իրավապահ մարմիններին մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եղբորը ծեծի ենթարկողները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել:

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ Նարեկ Ասատրյանին, Արտաշես Ղահրամանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2023թ. hոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, մասնակցել են ք. Երևան, Նաիրի Զարյան 17 հասցեում գտնվող՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության վարչական շենքի մոտ իրականացվող հավաքին եւ տեսել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակամի ղեկավար Կարեն Շահրամանյանին, վիճաբանել նրա հետ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել: Նրանց չի զսպել անգամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ներկայությունը, եւ հենց ոստիկանների ներկայությամբ ձեռքերով հարվածներ են հասցրել Կարեն Շահրամանյանին: Այս արարքների համար Արտաշես Ղահրամանյանն ու Նարեկ Ասատրյանը տնային կալաքի տակ էին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործը ուղարկվել է դատարան։ Արցախի նախագահի եղբորը ծեծի ենթարկողները դատարանի որոշմամբ ազատ են արձակվել տնային կալանքից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է