copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:18 12-01-2024

Գերմանական խոշոր ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը Թուրքիայում

Թուրքիայի խոշորագույն մետալուրգիական կազմակերպություններից մեկը՝ Galva Metal-ը, և Գերմանիայում պողպատի արտադրությամբ զբաղվող «Wuppermann Gmbh»-ը, հունվարի 8-ին ավարտեցին իրենց համագործակցությունը, որը տևել էր 10 տարի։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է «‎Galva Metal»-ի նախագահ Թոլգա Քիսաջիքօղլուն։

«Մեր համագործակցությունը գերմանական պողպատ արտադրող Wuppermann Gmbh-ի հետ ավարտվեց մեր գործընկերոջ բաժնետոմսերի 35%-ի գնմամբ», - նշել է Քիսաջիքօղլուն՝ հավելելով, որ բաժանման հիմնական պատճառը ընկերության ապագայի վերաբերյալ իրենց տարբեր հայացքներն են։

Այդպիսով գերմանական խոշոր ընկերությունը դադարեցրել է իր տասնամյա գործունեությունը Թուրքիայում։

Աղբյուրը նշում է, որ Թուրքիայում պողպատի արտադրությունը 2023թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.1%-ով՝ հասնելով 30.5 մլն տոննայի։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին

Ձեզ գուցե հետաքրքրի