copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:01 11-01-2024

Ռուսաստանից սպասվող զենքը այն ծավալի չէ, որ մենք ակնկալում ենք․ Անդրանիկ Քոչարյան

Շատ կարևոր բան տեղի ունեցավ այս ընթացքում․ դիվերսիֆիկացվեց սպառազինության գնումների ամբողջ փաթեթը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Հսկայական ջանքեր են դրվել այդ քաղաքական ուղեգիծը դարձնելու իրականություն։ Այստեղ միայն սպառազինության խնդիրը չէ։ Այն բոլոր ծրագրերը, որոնք պետք է դառնան իրականություն, որպեսզի ես և դուք վստահ նստենք այս աթոռին և զգանք անվտանգ անկախ Ալիևի հռետորաբանությունից, կապված է այն բանի հետ, թե մենք ոնց ենք լուծում նմանատիպ խնդիրները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա շեշտեց, որ Ռուսաստանից սպասվող զենքը այն ծավալի չէ, որ մենք ակնկալում ենք մեր կնքած պայմանագրի առումով, բայց դրանք ընթացքում կկարգավորվեն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել