copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:49 11-01-2024

«ՌԱՖ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու կողաշրջվել. վիրավորներից մեկը հնդիկ է. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան Սարի թաղի 3-րդ փողոցում՝ թիվ 22 տան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին, առաջ ընթացել, բախվել բնակչի ցանկապատին ու կողաշրջվել:

Վրաերթ-վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածին ու վարորդին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է վարորդի ու վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը ազգությամբ հնդիկ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: