copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:49 10-01-2024

ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է մեկնարկել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող՝ մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև՝ դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։

Ուսումնասիրության ենթակա օբյեկտներն են՝

- ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) նոր շենք.

- ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի ծանրամարտի նոր մարզադահլիճ.

- ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի Է.Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճ,

- ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճ.

- ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենք։