copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:39 08-01-2024

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

News.am-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ Ելիսեյան պալատին հղումով։

Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները գրել էին, որ Բորնի հրաժարականի հարցը քննարկվում է ոչ պոպուլյար բարեփոխումների պատճառով Ֆրանսիայի կառավարության վարկանիշի անկման ֆոնին։