copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:47 08-01-2024

Ֆունկցիոնալության գնահատում կանցնեն նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմած անձինք

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել.

«Հիշեցնում ենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն (բսփ) ֆունկցիոնալության գնահատում կանցնեն նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմած անձինք։

Մինչ այս ֆունկցիոնալության գնահատում անցնում էին 2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող անձինք։

Անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը.

Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով պետք է դիմի իրեն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (պոլիկլինիկա)։ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը էլեկտրոնային առողջապահության համակարգում կձևավորի ուղեգիր և քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ, որոնք հասանելի կլինեն ֆունկցիոնալության գնահատման էլեկտրոնային e-disability համակարգում։

Այնուհետև քաղաքացին կարող է ֆունկցիոնալության գնահատման էլեկտրոնային e-disability համակարգում առցանց մուտքագրել դիմում կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Դիմումը մուտքագրելուց հետո

էլեկտրոնային համակարգը ինքնաշխատ՝ պատահականության սկզբունքով, կձևավորի անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողով։

Հանձնաժողովում ընդգրկված կլինեն ոչ միայն բժշկական, այլև հարբժշկական ծառայություններ մատուցող անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետներ։ Հաշմանդամության խմբերի և հաշմանդամ երեխա կարգավիճակի փոխարեն կսահմանվեն ֆունկցիոնալության սահմանափակման աստիճաններ՝ թեթև, միջին, ծանր և խորը։

Գնահատող բազմամասնագիտական հանձնաժողովը կմշակի նաև ծառայությունների անհատական ծրագիրը։ Անձի ֆունկցիոնալության գնահատման էլեկտրոնային համակարգում ինքնաշխատ եղանակով կձևավորվի ֆունկցիոնալության գնահատման որոշումը և ծառայությունների անհատական ծրագիրը։

Քաղաքացին փաստաթղթերին կարող է ծանոթանալ ինչպես իր էլեկտրոնային հասցեին ծանուցման եղանակով, այնպես էլ դիմելով Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ