copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:49 07-01-2024

Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը

Tert.am-ի փոխանցմամբ՝ Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է 1991-ի դեկտեմբերի 22-ին այժմ օկուպացված Արցախի Մեշալի գյուղում իբրև թե «ադրբեջանցիների ցեղասպանություն» (չակերտները՝ Tert.am) իրականացնելու համար մեղադրվող Վագիֆ Խաչատրյանի դատավճռի բողոքարկումը:

Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան հայտարարել է, որ իր պաշտպանյալը համաձայն չէ Բաքվի ռազմական դատարանի դատավճռի հետ, որով նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, և պահանջել է արդարացնել Խաչատրյանին:

Այնուհետև խոսել է Խաչատրյանը. «Ուզում եմ ասել, որ ես այդ մարտերին չեմ մասնակցել, ես անմեղ եմ։ Ես այնտեղ չէի և ոչ մեկին չեմ տեսել։ Ինձ բերման են ենթարկել Լաչինի միջանցքում: Ես խնդրում եմ ազատել ինձ»։

Սակայն նիստին ներկա «տուժածները» և պետական մեղադրող Տարանա Մամեդովան խնդրել են չբավարարել բողոքը։

Դատավարությունը կտևի մինչև հունվարի 15-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Լաչինի միջանցքից առևանգված, ապա նոյեմբերի 7-ին Բաքվում շինծու գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված Խաչատրյանը բոլոր նիստերին պնդել է, որ անմեղ է:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում