copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:54 05-01-2024

Մերկասառույցի պատճառով Lexus-ը շրջվելով հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Արտակ Վ.-ն, իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին՝ Հնաբերդ գյուղի խաչմերուկում, մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտվել է դաշտում։

Վթարի հետևանքով Արտակ Վ.-ն և ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Ս. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հավանաբար կփոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր
21:22 Ալեքսանդր Բաբասյանն ու կինը՝ Շողերը, հանգստից նոր լուսանկարներ են հրապարակել
20:07 Կառավարությունն իրականացրել է վիճելի գնում՝ միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ